Դեկտեմբերի 11-13-ը Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն։
ArmLur.am-ը ԱԺ-ից տեղեկացավ, որ ՀՀ ԱԺ պատգամավորները Մոսկվայում մասնակցելու են ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի կողմից կազմակերպված «Քաղաքական կուսակցությունների եւ դաշինքների խմբակցությունների փոխգործակցության դերն ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ» խորագրով 4-րդ միջազգային համաժողովի աշխատանքներին:
Պատվիրակության կազմում կլինեն ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր պատգամավորները:
ՌԴ կմեկնեն ՔՊ խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, պատգամավոր Տարոն Մարգարյանը և «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանը:
Քրիստինա Մուշեղյան