
Ավստրիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու մտադրության մասին արված համատեղ հայտարարությունը։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Ավստրիայի արտգործնախարարությունը, որում նաև ասված է.
«Այս քայլը խթան կլինի ողջ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և բարգավաճման համար: Մենք պատրաստ ենք ԵՄ-ի հետ աջակցել այդ ջանքերին»:
Հիշեցնենք՝ երեկ հրապարակվել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունը գերիների փոխադարձ ազատ արձակման մասին: Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել էին ազատ արձակվող հայ զինծառայողների անունները։