
Դեկտեմբերի 11-12-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից:
Նախարար Միրզոյանը հրավիրված է մասնակցելու ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպման, որը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին:
Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի նաև ԵՄ Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը:
Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ: