
Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Ղազախստանի գավաթի խաղարկության հաղթող:
Մրցաշարն անցկացվում էր նոկաուտ համակարգով: Եզրափակչում Պետրոսյանը 1.5-0.5 հաշվով հաղթել է իրանցի գրոսմայստեր Դանեշվար Բարդիային:
Եզրափակչի ճանապարհին հայ գրոսմայստերը հաղթել է նաև Ղազախստանի ներկայացուցիչներ Անսատ Ալդիյարին, Դենիս Մախնևին և ռուս Ալեքսեյ Գոգանովին։