
Խաղաղության գործընթացին ուղղված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ջանքերը ողջունել է Շվեդիայի արտգործնախարար Տոբիաս Բիլստրյոմը:
«Շատ լավ լուր ստացանք այս երեկո: Շվեդիան աջակցում է Շառլ Միշելի ջանքերին՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին՝ ի շահ երկու երկրի և տարածաշրջանի»,- գրել է արտգործնախարարը X-ի իր միկրոբլոգում: