
ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին X-ի իր էջում գրել է․
«Ինձ մեծապես ոգևորում են Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները, որոնք վերահաստատում են հարաբերությունները կարգավորելու իրենց մտադրությունը։
Ինչպես ընդգծել եմ երկու երկրներ կատարած իմ վերջին այցի ժամանակ, Միացյալ Թագավորությունը լիովին աջակցում է պատմական և կայուն խաղաղության հասնելու նրանց ջանքերին»,- գրել է նա։