Ֆրանսիան ողջունում է այն դրական ազդանշանը, որը ներկայացված է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությամբ և երկու կողմից արված բարի կամքի դրսևորումներով, մասնավորապես՝ կալանավորների ազատ արձակմամբ։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
«Հույս ունենք, որ այս հայտարարություններն առաջին քայլն են գերիների և անհետ կորածների իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների արագ վերսկսմանը` Եվրամիության և ԱՄՆ-ի աջակցությամբ:
Ինչպես բազմիցս նշել ենք, կայուն խաղաղություն կարող է լինել միայն հարգելով միջազգային իրավունքը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և երկու պետությունների սահմանների անձեռնմխելիությունը»,- ասված է հայտարարությունում։