
Բրյուսելում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև հանդիպում կամ բանակցություններ նախատեսված չեն: Այս մասին ArmLur.am-ն տեղեկացավ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանից։
ArmLur.am-ը գրել էր, որ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 11-ին Բրյուսելում կմասնակցի Ժոզեպ Բորելի նախագահությամբ կայանալիք «Արևելյան գործընկերության» արտգործնախարարների համաժողովին։