
Ուկրաինան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի՝ երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ԱԳՆ-ն։
«Մենք հավատարիմ ենք կողմերի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Ուկրաինան աջակցում է Հայաստան-Ադրբեջան հակամարտության վերջնական կարգավորմանը խաղաղ և դիվանագիտական միջոցներով»,- ասված է հայտարարությունում։