ՀՀ ԱԺ պատգամավորը կմեկնի Նյու Յորք` մասնակցելու Հռոմի կանոնադրությունը վավերացրած երկրների 23-րդ վեհաժողովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել Նյու Յորք ԱԺ պատգամավորների գործուղելու մասին, որում ասված է.

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.
Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացրած երկրների 23-րդ վեհաժողովին մասնակցելու համար 2023 թվականի դեկտեմբերի 9-14-ը Նյու Յորք (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին»։




Լրահոս