
Այսօր տեղական ժամանակով ժամը 21:00-ին Ադրբեջանում՝ Կասպից ծովի Աստարա կայարանից 45 կմ հարավ-արևելք, գրանցվել է 3,1 մագնիտուդով երկրաշարժ:
Այս մասին հայտնել են Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից։ Ստորգետնյա ցնցումների օջախը եղել է 11 կմ խորության վրա։