Ըստ թերթի լավատեղյակ աղբյուրների`
Սերժ Սարգսյանն իր մերձավոր շրջապատին վերջերս հասկացրել է, որ տարածքային կառավարման
նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտոնանկության հարց օրակարգում չկա, քանի որ
ինքը գոհ է Գևորգյանի աշխատանքից և վստահում է նրան: “Թե ինչպես է Գևորգյանը կարողացել
շահել Սարգսյանի վստահությունը, այդ կապակցությամբ տարբեր վարկածներ կան, այդ թվում
այն, որ նա կարող էր, որպես հավատարմության նշան, որոշակի կոմպրոմատներ ներկայացնել
նախկին նախագահ Քոչարյանի վերաբերյալ: Քանի
որ Արմեն Գևորգյանի պաշտոնանկությունը դուրս է եկել օրակարգից, մեր տեղեկություններով,
նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի համար նոր պաշտոն են փնտրում”,- հավելում է թերթը:
Հրապարակ. Նոր պաշտոն են փնտրում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ