Դեկտեմբերի 4-ին դեսպան Անահիտ Հարությունյանը Կանադայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների պատվին կայացած ընդունելության ընթացքում հանդիպել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին և ԱԳ նախարար Մելանի Ժոլիին։ Այս մասին հայտնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից:
Դեսպանը մասնավորապես վերահաստատել է Հայաստանի երախտագիտությունը երկու պետությունների և ժողովուրդների միջև օրեցօր ամրապնդվող հարաբերությունների առնչությամբ։