Կաշառակերության դեմ պայքարի միջազգային օրը նշվում է ամեն տարվա դեկտեմբերի 9-ին՝ սկսած 2004 թվականից։ Հռչակել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան (2003 թվականի նոյեմբերի 21-ին սահմանված № A/RES/58/4 բանաձև)։ 2003 թվականի այս օրը Մեքսիկայում ստորագրվել է Կաշառակերության դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան։
Այս միջազգային օրվա հիմնադրման նպատակը, ինչպես նշված է Գլխավոր ասամբլեայի բանաձևում, կաշառակերության հիմնախնդրի և կոնվենցիայի դերի ընկալման խորացումն էր կաշառակերության կանխարգելման և դրա դեմ պայքարի գործում։ Բանաձևը չի ներառում ավանդական սովորական կոչեր` այս օրը մեծ շուքով նշելու և համապատասխան միջոցառումներ իրականացնելու համար։
2003 թվականից ի վեր «Transparency International» կազմակերպությունն ամեն տարի հրապարակում է «Համաշխարհային կաշառակերության բարոմետր» զեկույցը։ 2004 թվականից ի վեր այս զեկույցը վերագրված էր Կաշառակերության դեմ պայքարի միջազգային օրվան։
2015 թվականից ի վեր ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակը համատեղ միջազգային արշավ են նախաձեռնել, որը կոչ է անում «կոտրել կաշառակերության շղթան», այդ թվում՝ ուղիղ կոչով դիմել քաղաքացիներին սոցիալական ցանցերում օգտագործել #breakthechain հեշթեգն՝ ի նշան աջակցության[bsp;