Ընդդիմադիր պատգամավորներն ԱԳՆ շենքում ծանոթացել են Հայաստանի ու Ադրբեջանի վերջին առաջարկներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավորներ
Քրիստինե Վարդանյանը, Աննա Գրիգորյանն ու
Գեղամ Մանուկյանը երեկ եղել են ԱԳՆ շենքում։

《Երկար պնդումներից ու հարցումներից հետո ԱԳՆ շենքում ծանոթացանք Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ երկու երկրների վերջին առաջարկներին:

Այս պահին կարող ենք արձանագրել հետևյալը. թեև չենք կարող հրապարակել հույժ գաղտնի նշումով փաստաթղթի բոլոր կետերը, սակայն արձանագրենք, որ առաջարկներին ծանոթանալը միայն փաստեց դրա վտանգավորությունը եւ ամրապնդեց բոլոր այն մտավախությունները, որոնք մենք այս հարցի շուրջ արտահայտել ենք ավելի վաղ》։




Լրահոս