
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն, իր հերթին, հայտնում է, որ ժամը 10:30-ի դրությամբ, Տավուշի տարածաշրջանում թույլ անձրև է տեղում։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։