
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշամբ՝ Արուսյակ Ջուլհակյանը դեկտեմբերի 9-14-ը կմեկնի Նյու Յորք:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՔՊ-ական պատգամավորը կմասնակցի Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացրած երկրների 23-րդ վեհաժողովին:
Պատգամավորի գործուղման հետ կապված օրապահիկի վճարումը կկատարվի պետական բյուջեի հաշվին, իսկ գործուղման հետ կապված ճանապարհածախսի եւ գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը: