Խաղաղության հարցում լավատեսությունը մեծացել է, բանակցությունների համար լուրջ խոչընդոտներ չկան. Ալիև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի հետ հարցազրույցում հայտարարել է՝ եթե Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության պայմանագիր չստորագրեն, դա շատ վատ կլինի ամբողջ տարածաշրջանի համար:

Միաժամանակ, Ալիևն ընդգծել է, որ խաղաղության հասնելու հարցում լավատեսությունը մեծացել է, իսկ բանակցային գործընթացն առաջ մղելու ճանապարհին, նրա խոսքով, լուրջ խոչընդոտներ այլևս չկան: Ալիևը հավելել է՝ «Շուրջ երեք տարի տևող բանակցությունների ընթացքում Հայաստանը մշտապես ցանկացել է խաղաղության համաձայնագրում ընդգրկել Ղարաբաղում հայկական փոքրամասնության հարցը: Բայց դրա դիմաց պետք է ներառվի Հայաստանից վտարված ադրբեջանցիների վերադարձի հարցը: Իսկ դրան հայկական կողմը դեմ է»,- նշել է Ալիևը, հավելել՝ եթե այս հարցը լուծվի, այլևս որևէ խնդիր չի մնա:

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Բաքուն այժմ ուսումնասիրում է խաղաղության հնարավոր պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկները:




Լրահոս