ՖՈՏՈ. Ավետ Բարսեղյանը սկանդալի կենտրոնում. ի՞նչ է տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին երգահան, ռադիո և հեռուստահաղորդավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Ավետ Բարսեղյանը սկանդալի կենտրոնում է հայտնվել։ Պատճառը՝ հաղորդումներից մեկի ժամանակ նրա կողմից հնչեցրած խոսքն է եղել, որը տարբեր անձանց մոտ տարբեր կերպ է ընկալվել.

«Պետք ա սովորացնել երեխեքին․․․․, օրինակ, Գրիշի (-խմբ․ Գրիգոր Աղախանյանի) երեխան, որ գալիս ա Կասկադ, դե երեխա ա, պարզ ա, նրա համար ո՞վ ա Ավետ Բարսեղյանը։ Ես ստիպում եմ էդ երեխուն, որ ինքը գա, իմ հետ նկարվի՝ որպես իրա երկրի մեծություն։ Կոպիտ օրինակ եմ բերում, բայց դա պետք ա անեն ծնողները․․․»,- հայտարարել էր Բարսեղյանը։

Օգտատերերից շատերը Ավետի խոսքը համարելով մեծամտություն, ծաղրանքի, քննադատության էին ենթարկում վերջինիս սոցիալական ցանցերի իրենց էջերով։ Բարսեղյանն էլ կարծես կես կատակ կես սարկազմ կիսվում էր այդ հրապարակումներով իր էջում։

Ավելի ուշ իրենց զորակցությունը Բարսեղյանին սկսեցին հայտնել վերջինիս ընկերները, հարազատներն ու հետևորդները՝ անընդհատ շեշտելով, որ Ավետ Բարսեղյանը իրենց ևս ստիպել է Կասկադում իրենց հետ նկարվեն։

Ապա բացատրել, որ Բարսեղյանը նկատի է ունեցել, որ պետք է մարդկանց սիրել ու գնահատել իրենց կենդանության օրոք։
Ինքը՝ Ավետ Բարսեղյանը մինչ օրս որևէ հայտարարությամբ հանդես չի եկել։

Մարիամ Ղազարյան




Լրահոս