Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 10-ի ժամը 06:00-ը, ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառ փողոցին կապող ուղեանցի երթևեկությունը:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունը: