
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 17:00-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ Դավթաշենի փոքր կամրջի տակ, բախվել են Toyota Camry և Nissan Sentra մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 2 վարորդն էլ տեղափոխվել են հիվանդանոց։
Բախման հետևանքով Toyota-ն անցել է բաժանարար գոտի, կոտրել ծառն ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում։