ԱՄՆ-ի կողմից Գազայի հատվածում հրադադարի պահանջով ՄԱԿ-ի բանաձևի վրա վետո դնելուց հետո Իսրայելը հարվածել է Գազայի հատվածին՝ հյուսիսից հարավ, այս մասին հայտնում է Reuters-ը:
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 15 անդամներից 13-ը կողմ էին քվեարկել բանաձևին, որը կոչ է անում անհապաղ մարդասիրական հրադադար հաստատել:
Բանաձևի վրա վետո էր դրել Վաշինգտոնը, Մեծ Բրիտանիան ձեռնպահ էր մնացել։