Ինչպիսին պետք է լինի երեխայի սննդակարգը փորկապության դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեխայի մոտ փորկապության դեպքում անհրաժեշտ է սննդակարգում ներառել սննդամթերքի այնպիսի տեսակներ, որոնք բարելավում են աղիների աշխատանքը և միևնույն ժամանակ չեն վնասում երեխայի օրգանիզմին։ Այս մասին Газета.Ru-ի հետ զրույցում ասել է մանկաբույժ Յուլիաննա Շաբատուրան։

«Փորկապության դեպքում առավել արդյունավետ են համարվում ծիրանը, սալորը, դեղձը, նեկտարինը։ Այս հյութեղ և մանրաթելերով հարուստ մրգերն արագորեն կօգնեն բարելավել մարսողությունը բնական ճանապարհով։ Եթե թարմ մրգեր չկան, կարելի է օգտագործել չորամրգեր»,- նշել է մասնագետը՝ հավելելով, որ չրերի գործածության դեպքում կարևոր է դրանց հետ բավարար քանակությամբ ջուր խմելը, քանի որ հակառակ դեպքում դրանք էլ ավելի կվատթարացնեն վիճակը։

Ինչպես ընդգծել է Շաբատուրան, ցանկացած միրգ պետք է մեծ զգուշությամբ ներառել երեխաների սննդակարգում, քանի որ միշտ կա ալերգիկ ռեակցիայի վտանգ։

«Բացի այդ, կարելի է նաև սննդակարգում ամբողջահատիկ մթերք և թեփ ավելացնել: Դրանք պարունակում են մեծ քանակությամբ սննդանյութեր ու մանրաթելեր և, հետևաբար, քրոնիկ փորկապության դեպքում դրանք սննդակարգում ներառելն անհրաժեշտություն է: Օրը հարկավոր է սկսել մի բաժակ ջրով, իսկ նախաճաշել 30 րոպե անց»,- հավելել է մանկաբույժը։

Նաև նաև անդրադարձել է բավարար քանակությամբ հեղուկի գործածությանը՝ ընդգծելով, որ ջրային ռեժիմի պահպանումը շատ կարևոր է ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների համար։




Լրահոս