
Երևանում դեկտեմբերի 10-ի գիշերը սպասվում է անձրև։
Դեկտեմբերի 10-ի ցերեկը 12-ին, 13-ին հնարավոր է կարճատև անձրև, գիշերը և առավոտյան հնարավոր է նաև մառախուղ։
Դեկտեմբերի 11-ին և 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 10-ի գիշերը շրջանների զգալի մասում, 10-ի ցերեկը, 12-ին, 13-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։
Դեկտեմբերի 11-ին, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։