Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Նադեժդա Բաբկինան նկարահանումների ժամանակ ուշագնաց է եղել, հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։
Ալիքի տեղեկություններով՝ արտիստի ինքնազգացողությունը վատացել է «Звезда» հեռուստաալիքի ստուդիայում։ Նկարահանող խումբը շտապօգնություն է կանչել։
Դեպքի վայր ժամանած բժիշկները Բաբկինային ուշքի են բերել, նա հոսպիտալացման կարիք չի ունեցել: