Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Շենգավիթ վարչական շրջանում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 11-ի ժամը 05:00-ը, ժամանակավորապես կդադարեցվի Գարեգին Նժդեհ և Մայիսի 9 փողոցների խաչմերուկից մինչև Գարեգին Նժդեհ և Մանթաշյան փողոցների խաչմերուկի երթևեկությունը:
Վաղը՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 12-ի ժամը 05:00-ը, ժամանակավորապես կդադարեցվի Գարեգին Նժդեհ և Մանթաշյան փողոցների խաչմերուկից մինչև Գարեգին Նժդեհի անվան հրապարակ հատվածի երթևեկությունը:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունը: