Մեծ հույսով եմ նայում այս դրական նշանին. Հռոմի Ֆրանցիսկոս Պապը` գերիների ազատ արձակման համաձայնության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը դեկտեմբերի 10-ին կեսօրին իր գրասենյակի պատուհանից արտասանել է «Հրեշտակ Տեառն Մարեմեան» աղոթքը, որից հետո ողջույնի խոսք է ուղղել հրապարակում հավաքված ուխտավորներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Vaticannews-ն, իր խոսքի սկզբում Հռոմի պապը կոչ է ուղղել ի նպաստ մարդու իրավունքների պաշտպանության, ապա իր խնդակցությունն արտայայտել հայ և ադրբեջանցի գերիների ազատման համար ։

«Մեծ հույսով եմ նայում այս դրական նշանին` Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համար, Հարավային Կովկասում խաղաղության համար, և կողմերին ու դրանց ղեկավարներին քաջալերում եմ, որ որքան շուտ, այնքան լավ՝ կնքեն խաղաղության պայմանագիրը»,- նշել է Ֆրանցիսկոս Պապը։

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը դեկտեմբերի 7-ին համատեղ հայտարարել են, որ, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների:

Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:




Լրահոս