Նոյեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16.00-ի սահմաններում Կոմիտաս 50 շենքի բնակիչ, 39-ամյա Արթուր Ապրեսովը, վարելով Մազդա մակնիշի 15 ՍԼ 084 համարանիշի ավտոմեքենան, Նուբարաշենի խչուղով երթևեկելիս դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և ավելի քան 100 մետր գլորվել Նուբարաշենի գերեզմանոցի հարևանությամբ գտնվող ձորը:Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Արթուր Ապրեսովը աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում` որպես “Աննա” հեռուստասերիալի պրոդյուսեր:Ապրեսովը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:Լուսանկարները` Գագիկ Շամշյանի:
Աննա հեռուստասերիալի պրոդյուսերը վթարի է ենթարկվել (լուսանկարներ)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ