Եվրամիությունը կարող է աջակցություն ցուցաբերել հայկական բանակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիությունն ուսումնասիրում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, սակայն կոնկրետ որոշումներ դեռ չկան։ Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

Միևնույն ժամանակ նա ասել է, որ Եվրամիությունը մտադիր չէ զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ:

Բացի այդ, Եվրամիությունը չի նախատեսում հայ զինվորականներին մարզել ԵՄ անդամ երկրների տարածքում, պարզաբանել է նա։




Լրահոս