Պապս էլ որ Քրիստոսի ձեռը բռնած գա…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ  պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր ևս իր հերթին անդրադարձավ ավտոմոբոլիային տրանսպորտի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելուն:

Նախկին վարչապետի խոսքով` հանվում է լիցենզիան, մտցվում է օպերատոր, լիցեզիայի փոխարեն անցկացվում է մրցույթ: «Հիմա վերևից պապս էլ Քրիստոսի ձեռը բռնած գա, ինձ չի ապացուցի, որ եթե լիցենզիա կա, գինը ֆիքսվում է: Եթե մրցույթ է, գինը պետք է ազատ լինի, այսինքն` գինը դառնում է փոփոխական»,-ասաց Բագրատյանը:

Պատգամավորը կողմնակից է այս հարցի շուրջ քննարկումներ անցկացնելուն, եթե կա, իր խոսքով, «պրոֆեսիոնալ փաստաթուղթ», այսինքն` ոլորտի վիճակը պետք է իմանալ թվերով: Պետք է հասկանալ` ինչքան է ամբողջ տրանսպորտային փոխադրումների ծավալը, ինքնարժեքը, որ երթուղիներն են շահութաբեր, որոնք` ոչ:




Լրահոս