Ֆրանսիան ողջունում է հայ-ադրբեջանական համատեղ հայտարարությունը։ Նրանք հույս ունեն, որ այս հայտարարությունն առաջին քայլն է բանտարկյալների, կալանավորների և անհայտ կորածների իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Այս մաիսն հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն:
Նրանք նշել են, որ սա կարևոր քայլ է կայուն խաղաղության հասնելու համար՝ հարգելով միջազգային իրավունքը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և երկու պետությունների սահմանների անձեռնմխելիությունը։