Առողջապահության ոլորտում ինչպես միշտ քաոս է․ Ավանեսյանը կրկին ձախողել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարությունում շատ են սրտնեղում, երբ ամեն անգամ «Ժողովուրդ» օրաթերթն արձանագրում է, թե Անահիտ Ավանեսյանը ձախողվել է։ Բայց արի ու տես, որ փաստերը խոսում են այս ոլորտում լուրջ ձախողումների մասին, ինչը մասնագիտությամբ իրավաբան նախարարի դեպքում արդեն սովորական է դարձել։

Օրինակ հաջորդ տարվա կեսից նախատեսված է արդեն գործնականում ներդնել առողջապահական համապարփակ ապահովագրության ծրագիրը, որ հաջորդ երկու տարում փուլային կերպով պարտադիր պետք է դառնա բոլոր քաղաքացիների համար։ Չնայած սրան, Համապարփակ առողջապահական ապահովագրությանն առնչվող օրենսդրական փաթեթեները ոչ միայն ԱԺ չեն ներկայացվել, այլև անգամ կառավարության հաստատմանը այն չի դրվել։

Իսկ 2023թ. արդեն ավարտվում է, և պետք է, որ Անահիտ Ավանեսյանի ղեկավարած գերատեսչությունն ու ընդհանարպես կառավարությունը քիչ-քիչ արդեն նախաձեռնողականություն ցուցաբերեին, նույնիսկ արդեն ընդունած լինեին օրենքները, որպեսզի համակարգն էլ հասցներ «պատրաստվել» այս ամենին։ Օրենսդրական փաթեթը, սակայն, ոչ միայն չի ընդունվել, այլև դժվար թե այս տարվա ընթացքում անգամ արտահերթ նիստերով այն անցկավի։ Լավագույն դեպքում սա կյանքի կկոչվի գարնանը։ Բայց լուրջ կասկածներ կան, որ համակարգը կհասցնի նախանշված ժամկետում պատրաստվել ու այս գործընթացը սահուն անել ու քաղաքացիներին պատշաճ օգնություն ցուցաբերել։




Լրահոս