Ով է Հայաստան վերադարձվող գերիներից Գեղամ Սերոբյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը հրապարակել է այն հայ գերիների անունները, որոնց պատրաստվում է ազատ արձակել։ Ըստ այդ հրապարակումների՝  նրանց թվում է նաև Գեղամ Սամվելի Սերոբյանը:

Գեղամ Սերոբյանին գերեվարել էին 2020թ. դեկտեմբերի 13-14-ը ընկած ժամանակահատվածում Հադրութի շրջանում: Նրան առաջադրվել էր մեղադրանք՝ Ադրբեջանի սահմանը հատելու, ահաբեկչության և ապօրինի զենքի կրման համար: Բաքվի ծանր դատարանում կայացված դատի ժամանակ նրան առաջադրված վերջին 2 մեղադրանքը չի հաստատվել և միայն «Ադրբեջանի սահմանը հատելու համար» դատապարտել էր 4 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նոյեմբերի 30–ին հայտնել էր, որ Բաքվում պաշտոնապես 55 հայ է պահվում, նրանց թվում՝ 6 քաղաքացիական գերի, 41 ռազմագերի և 8 նախկին բարձրաստիճան քաղաքական գործիչ, որոնք համարվում են քաղբանտարկյալներ։ Սրանից զատ՝ ադրբեջանական կողմը գերեվարել է առնվազն 80 անձի (ռազմագերիներ եւ քաղաքացիական անձինք)։

Նշենք, որ Հայաստան վերադարձվող գերիների անունների վերջնական հաստատում հայկական կողմից չկա։

Նանիկ Աղասյան




Լրահոս