«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Աշոտ Մնացականյանն ինքնաբացարկի դիմում է գրել: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ ԿԸՀ-ից:
Աշոտ Մնացականյանը 2021թ-ին ՔՊ ցուցակով մասնակցել է ԱԺ ընտրություններին, վերջինս նաև Հայկ Մարությանի պաշտոնավարման օրոք եղել է Երևանի ավագանու«Իմ քայլը» խմբակցության անդամ։
2019թ-ին նա նշանակվել էր «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն:
Աշոտ Մնացականյանը տնօրեն նշանակվելուց հետո հայտնի դարձավ նրանով, որ իր աշխատավարձը 120 հազար դրամով բարձրացրեց և ինքն իրեն կրկնակի պարգևատրեց։
Վերջինս նաև սկանդալի կենտրոնում էր հայտնվել այն բանից հետո, երբ 2021թ-ին ֆեյսբուքի էջում գերիների վերաբերյալ ծաղրական գրառում էր արել, ապա հեռացրել այն.
«Մանր չունեցող տաքսու վարորդները մահվանից հետո գերի են ընկնելու…»,-գրել էր նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Հայկ Վարուժանի Ստեփանյանն էր ինքնաբացարկի դիմում ներկայացրել։
Քրիստինա Մուշեղյան