ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նորակառույց շենքի պատճառով քանդվում են բնակելի տները. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրրան բարեգործական կազմակերպությունը բլոկադայի մեջ է հայտնվել։ Արմինե և Րաֆֆի Հովհաննիսյանների կողմից 2000 թվականին բացված և արդեն 23 տարի գործող կառույցը Եկմալյան 6 հասցեում է 2003 թվականից։

Օրրանի շենքի հենց կողք կողքին «ԵՅՉ ԱՅ ՍԻ ԴԻԶԱՅՆ» ՍՊԸ-ի կողմից կառուցվում է հասարակական նշանակության շինություն։ Շինարարության թույլտվությունը տրված է 2022 թվականի դեկտեմբերի 15-ին մեկ տարի ժամկետով Հրաչյա Սարգսյանի օրոք կառուցապատող Արգամ Հովհաննիսյանին։ Ըստ Արմինե Հովհաննիսյանի՝ շինությունը փակում է երեխաների հոգեբանական աջակցության սենյակի պատուհանը, պատահարի դեպքում պատուհանից դուրս գալ չի ստացվի։ Լրագրողների հետ զրույցում Արմինե Հովհաննիսյանն ասաց․ «Կառավարությունից և Տեսչական մարմնից պատասխան չկա, քաղաքապետարանից կցկտուր պատասխան են տվել»։

Կառույցի շինթույլտվության ժամկետը լրանում է  4 օրից՝ դեկտեմբերի 15-ին։ Նորակառույցի մոտ լրագրողների համար ներկայացուցչական աշխատանքներ կատարողն ով պնդում էր, որ իրեն չնկարեն, սպառնում էր․ «Օրրանի շենքը 6 մետր կքանդեմ, կգնամ էն կողմ։»

Հայտնի չէ, թե հասարակական նշանակությունը, որը նախկինում բնակելի տուն է եղել, ինչ նպատակի կծառայի, սակայն այս նույն շինարարություն պատճառով դժգոհում են նաև հարևան շենքի բնակիչները ևս։ ՍՊԸ-ն երեք ամիս դատական գործընթացների մեջ է եղել և շինարարությունը դադարեցված է եղել։ Հարակից շենքի բնակիչների տները ևս ճաքճքել են այս շինարարությունից։

Շենքի կառուցապատող Արգամ Հովհաննիսյանը, ում գրանցման հասցեն շինթույլտվության համաձայն Հալաբյան փողոցում է, ըստ ՀՀ ընտրողների պետռեգիստրի, Արգամ Հովհաննիսյան անուն ազգանունով ոչ ոք Հալաբյան փողոցում չի բնակվում։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս