
Բրյուսելում այսօր տեղի է ունենում ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը։ Այն նախագահում է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Նիստի մեկնարկից առաջ Բորելն ասել է, որ առաջին հանդիպումը նախատեսվում է անցկացնել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:
«Տարածաշրջանում շատ բաներ են կատարվում: Կարևոր է շարունակել ուշադրություն դարձնել նրանց և հատկապես Հայաստանին, որը շատ բարդ իրավիճակում է»,- ասել է Բորելը: