ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օրենքի կոպիտ խախտում է թույլ տվել:
Այսօր ԱԺ աշնանային նստաշրջանն ավարտեց իր աշխատանքը, սակայն Ալեն Սիմոնյանը, չհայտարարեց ԱԺ աշնանային նստաշրջանի ավարտի մասին, որը պետք է ամփոփվեր ՀՀ պետական օրհներգով:
Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին » ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ պետական օրհներգը պետք է հնչի Հայաստանի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարման պահին, ինչպես նաև հերթական նստաշրջանների բացման և փակման ժամանակ:
Սակայն Ալեն Սիմոնյանը, որը պատասխանատու է ԱԺ նիստի անցկացման ընթացքի համար, նիստը չփակեց օրհներգով, ինչը նրա կողմից օրենքի կոպիտ խախտում է: