Հունաստանի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունաստանի արտաքին գործերի նախարար Գիորգոս Գերապետիտիսը մտադիր է մոտ ապագայում Հայաստան այցելել։ Այս մասին նա հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհրդի ձևաչափով հանդիպումից առաջ։

«Հունական պետության ջանքերի շնորհիվ Հայաստանն այսօր հրավիրված է Արտաքին գործերի խորհուրդ՝ ներկայացնելու ավելի լայն տարածաշրջանում կայուն խաղաղությանը միտված դիրքորոշումները։ Ես անձամբ երկար զրուցել եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ և մտադիր եմ մոտ ապագայում այցելել Հայաստան։ Այսօր հնարավորություն կունենամ տեսնելու երկու երկրների՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին»,– նշել է Հունաստանի ԱԳ նախարարը։

Նա ընդգծել է, որ ծանր ու կարևոր օրակարգով են եկել խորհուրդ։




Լրահոս