
Ուկրաինայի հատուկ ծառայությունները թունավոր նյութերի կիրառմամբ հակառուսական սադրանք են նախապատրաստում։ Այդ նպատակով քիմիական նյութերի խմբաքանակ է ձեռք բերվել Գերմանիայից։ Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-մ:
«Մեր տեղեկություններով՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակը համակարգում է ազգային հետախուզական ծառայությունների գործողությունները՝ թունավոր նյութերի կիրառմամբ հակառուսական սադրանք կազմակերպելու համար»,- ասել է նա։