Կիպրոսը ողջունում է Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարությունը. Կոնստանտինոս Կոմբոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպել է Կիպրոսի Հանրապետության արտգործնախարար Կոնստանտինոս Կոմբոսը:

«Ուրախ եմ հանդիպել Հայաստանի արտգործնախարարի հետ: Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չեն և պետք է հարգվեն:

Կիպրոսը ողջունում է Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարությունը ռազմագերիների փոխանակման, երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքի և վստահության միջոցառումների ամրապնդման մասին։ Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Հարավային Կովկասում կենսունակ և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին»,- գրել է արտգործնախարար Կոնստանտինոս Կոմբոսը X-ի իր միկրոբլոգում։




Լրահոս