
Դեկտեմբերի 7-ին ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի պարեկները Դավթաշենի գերեզմանատան մոտ իրավախախտում կատարելու համար կանգնեցրել են «ԳԱԶ-2410» մակնիշի մեքենան:
55-ամյա վարորդը, իրավախախտումը չարձանագրելու համար, պարեկներին առաջարկել է 10 000 դրամ:
Կաշառք տալու հիմնավոր կասկածանքով նա ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, ներկայացվել է ոստիկանության Դավթաշենի բաժանմունք:
Կատարվում է նախաքննություն: