Ուկրաինան հանդես է գալիս Հարավային Կովկասում խաղաղության օգտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրյուսելում հանդիպել են Հայաստանի և Ուկրաինայի ԱԳՆ Արարատ Միրզոյանն ու Դմիտրի Կուլեբան։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության հեռանկարների և տարածաշրջանային թեմաների շուրջ։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։

Կուլեբան X-ի իր էջում գրել է, որ Ուկրաինան հանդես է գալիս Հարավային Կովկասում խաղաղության օգտին՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հարգման վրա։

«Քննարկել ենք տարածաշրջանային առևտրամշակութային նախագծերի զարգացումը Սև ծովից մինչև Կասպից ծով»,- գրել է Կուլեբան։




Լրահոս