
Երևանում դեկտեմբերի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 12-ին, 13-ին սպասվում է կարճատև անձրև, առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ։
Մարզերում դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 12-ի գիշերը շրջանների զգալի մասում, 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։