
1992թ. դեկտեմբերի 12-ին վաղ առավոտյան Ադրբեջանի երկու ռմբակոծիչ, մուտք գործելով Հայաստանի Հանրապետության տարածք, ռմբակոծում են Կապան քաղաքի Շահումյան փողոցում հացի հերթում կանգնած մարդկանց։ Զոհվում է 27 խաղաղ բնակիչ։ Միայն ԼՂԻՄ-ի ու ՀՀ հարակից տարածքում վերահսկողության արդյունքում է հաջողվում կասեցնել ադրբեջանցիների հարձակումները ոչ միայն Արցախի, այլ նաև Սյունիքի ուղղությամբ։
Համայնքի ավագանու որոշմամբ դեկտեմբերի 12-ը սահմանված է որպես հայ-ադրբեջանական հակամարտության ռազմական գործողությունների ժամանակ զոհված ազատամարտիկների եւ խաղաղ բնակիչների հիշատակը հավերժացնելու օր։
Ամեն տարի դեկտեմբերի 12-ին Բաղաբուրջի հուշահամալիրում զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին կապանցիները թարմ ծաղիկներ են դնում` հարգելով զոհերի հիշատակը: