«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ՀՀ արդարադատության նախարարությունից պարզել, թե վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանում քանի կուսակցություն է գրանցվել և նույն ընթացքում քանիսը` լուծարվել:
Թերթին փոխանցված պաշտոնական պատասխանում նշվում է, որ «2014 թվականի մարտի 11-ի դրությամբ ունենք գրանցված 75 կուսակցություն: 2009 թվականին գրանցվել է 1 կուսակցություն, 2011-ին՝ 4 կուսակցություն, 2012-ին՝ 3 կուսակցություն, 2013-ին՝ 3 կուսակցություն: 2009 թվականից մինչև 2014 թվականը լուծարվել է 8 կուսակցություն»:
Այսպիսով` կարելի է արձանագրել, որ կուսակցական բիզնեսը քաղաքականության մեջ այլևս եկամտաբեր չէ: Նախկինում սնկի պես աճող մարդ-կուսակցությունների պահանջարկը նվազել է: Փոխարենը մեր օրերում ձևավորվել է քաղաքական նոր բիզնես մշակույթ. տեղից վեր կացողը ինտերնետային կայք է բացում:
Այդպես ե՛ւ իրեն է մատուցում՝ իբրև հայտնի գործիչ, ե՛ւ գումար վաստակում տարբեր ճանապարհներով՝ հընթացս պղտորելով ազատ խոսքի մասին պատկերացումները: