«ԵՄ պետություններին կոչ ենք անում աջակցել խաղաղության գործընթացին կամ ձեռնպահ մնալ՝ չվնասելով». Բայրամով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, ելույթ ունենալով Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը, անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին.

«Միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն ու հարգանքը Հարավային Կովկասում կայուն խաղաղության, կայունության և բարգավաճման միակ ճանապարհն է։

Մենք կոչ ենք անում ԵՄ բոլոր կառույցներին և անդամ պետություններին՝ ցուցաբերել կառուցողական աջակցություն կամ գոնե ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնասել կարգավորման այս կարևոր գործընթացը, ինչպես, ցավոք, տեսանք Գրանադայում չեղարկված առաջնորդների հանդիպման համատեքստում։ Մենք ցավում ենք դրա համար, քանի որ այս գործընթացը կարող է օգտակար լինել կողմերի դիրքորոշումների մերձեցման համար»,- նշվել է։




Լրահոս