
ԵՄ արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։
«Կարծիքների հրաշալի փոխանակում ունեցա Արարատ Միրզոյանի և ԵՄ ԱԳ նախարարների հետ՝ քննարկելով ԵՄ-Հայաստան հարաբերությունների և Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը կոնկրետ ուղիներով ավելի ամրապնդելու հարցերը։
Մենք նաև վերահաստատել ենք ԵՄ-ի լիակատար աջակցությունը խաղաղության գործընթացին և հանձնառությունը՝ ավելի աջակցելու նորմալացման գործընթացին», – գրել է Բորելը X-ի իր էջում։