
Բրյուսելում հանդիպել են Ադրբեջանի և Ուկրաինայի արտգործնախարարները: Ջեյհուն Բայրամովը և Դմիտրո Կուլեբան մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի և Բաքու-Կիև բազմակողմ գործակցության հեռանկարի վերաբերյալ։
Կուլեբան հայտնել է, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է ռուս-ուկրաինական կարգավորման՝ Վոլոդիմիր Զելենսկու խաղաղության բանաձևը և Ադրբեջան-Ուկրաինա գործակցությունը։
«Վերահաստատել եմ Ուկրաինայի աջակցությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ինչպես նաև քննարկել Կասպից և Սև ծովերի տարածքում շփումները զարգացնելու նախաձեռնությունները»,- նշել է ուկրաինացի դիվանագետը։