ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը համոզված է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը հետևանքների դեմ է պայքարում։
Հիշեցնենք՝ առաջարկվում է 27 տարին լրացած և պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ ազատվել քրեական պատասխանատվությունից՝ որոշակի գումար վճարելով։
«Այս պահի դրությամբ հետախուզման մեջ գտնվող շուրջ 10.000 անձ կա։ Նրանք չեն ծառայել բանակում, ինչը նշանակում է, որ այդ մարդիկ պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Բայց այդ 10.000-ից մոտավորապես 4-5 հոգի է ենթարկվել քրեական պատասխանատվության, և ենթադրվում է՝ այդ 10.000 հոգին և՛ չի ծառայում, և՛ չի դատվում, և՛ փող չի տալիս»,- ասել է նա։
Ըստ նրա՝ սա պետության համար կարևոր է։