
Երեւանում անցկացվողԵվրոպայի առաջնությունում ինը տուրից հետո Հայաստանի միանգամից ութ շախմատիստներ լրացրել են միջազգային նորմաներ:
13-ամյա Հայկ Մարտիրոսյանը լրացրել է գրոսմայստերի, 12-ամյա Շանթ Սարգսյանը, 16-ամյա Մանուել Պետրոսյանը, 17-ամյա Տիգրան Հարությունյանը, 18-ամյա Նորայր Թորոսյանը, 20-ամյա Ռոբերտ Աղասարյանը, ինչպես նաեւ Դավիթ Գեւորգյանը եւ Սարգիս Սարգսյանը` միջազգային վարպետի նորմաներ: